25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաստացի հաստատվեց՝ Արա Բաբլոյանը ՍԴ լիազորությունները չի յուրացրել․ փաստաբան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

«Հարգելի գործընկերներ,

Մի քանի պարզաբանում ներկայացնեմ Ա.Ս. Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի փոփոխության և կրկին նախաքննության ավարտ հայտարարելու վերաբերյալ.

1) Ա.Ս. Բաբլոյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, այլ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով մեղադրանքը վերացվել է (ինչպես պնդում էինք դեռևս 2019 թվականի հոկտեմբերին) և մեղադրանքը փոփոխվել է 308-րդ հոդվածով (ավելի մեղմ հանցակազմով է որակվել):

2) Քրեական գործի նյութերում չկա ոչ մի նոր ապացույց և ինչպես նախկինում պնդել էի՝ Ա. Բաբլոյանի դեմ չկա ոչ մի ցուցմունք և քրեական գործում առկա չէ ոչ մի հանգամանք որը կհիմնավորեր քրեական հետապնդման իրավաչափությունը:

3) Մեղադրանքի էությունը կայանում է <<Մալբերի>> համակարգի և ԱԺ հին կամ նոր կանոնակարգի կիրառման վերաբերյալ:

Այսինքն էությունը մեղադրանքի առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական դատավարության հետ, քանի որ <<Մալբերի>> համակարգը պարտադիր չէր, ունի մի շարք թերություններ (այդ թվում 18:00-ից հետո փաստաթուղթ մուտքագրել հնարավոր չէ): Կիրառելի դրույթի վերաբերյալ՝ ակնհայտ է, որ կիրառելի է ԱԺ նոր կանոնակարգը, ակնհայտ է, որ ՀՔԾ-ն չի կարող հանդիսանալ նորմերի վերջնական մեկնաբանություն տվող մարմին և հենց դա դնել մեղադրանքի հիմքում, ինչպես նաև ակնհայտ է, որ Ա. Բաբլոյանը օրենքի մեկնաբանման հետ առնչություն չունի:

4) Շուրջ 4 ամիս նախաքննության արդյունքում փաստացի հերքվեց և հաստատվեց որ ԱԺ նախկին նախագահի կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունները չեն յուրացվել, մյուս հանգամանքները ևս նույն կերպ հերքվելու են»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ