27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեր դեղատներում բժշկական դիմակի լուրջ պակաս կա, որովհետեւ «առնեմ-ծախողները» ողջ քանակը ճամփել են Չինաստան. ԲՀԿ-ական

Ուրեմն, Հայաստանի դեղատներում բժշկական դիմակի լուրջ սղություն է, նյետու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ու գիտե՞ք, թե ինչու չկա, որովհետև իմ գյուտարար ու սրամիտ ազգի «առնեմ-ծախողները» 30 դրամանոց դիմակի մեջ եքա փայ են մտել ու ողջ քանակությունը ճամփել են Չինաստան:

Ասում են լավ փողեր են օդում բռնել, բայց ո՞ւմ հաշվին էլի: Պետական անվտանգության խնդիր է սա, որից էլի գլուխ չհանեցինք… բա սենց բա՞ն են անում, գոնե չթողեիք, որ էդ ֆուրերով դիմակը երկրից դուրս գար:

Հիմա նստել դիմակ ենք մուրում, դիմակ չկա ոչ մի տեղ, եթե լինի էլ՝ 200-300 դրամից պակաս չեն վաճառում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ