29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ունենք ինֆորմացիայի հայթայթելու շատ ավելի ծանր իրավիճակ, քան մինչև 2018 թվականն էր. Արմինե Օհանյան

download

Միայն լրատվամիջոցի ղեկավարը կարող է խոսել, թե որքանով է մամուլն այսօր ազատ, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները՝ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ մամուլը Հայաստանում երբեք այնքան ազատ չի եղել, ինչքան այսօր:

«Երբ 2018 հեղափոխությունից հետո մեր դեմ հատկապես սոցցացներում սկսվեցին հարձակումները, մենք դեռ այն ժամանակ հույս ունեինք, որ դա կարող է կարճ կյանք ունենալ, բայց պարզվեց, որ մենք շատ ավելի լավատես էինք, քան իրականությունը ցույց տվեց», – ասաց նա:

Օհանյանն ասաց, որ ազատ արտահատվելու հնարավորություն իրենք ունեցել են գոյության ամբողջ ընթացքում:

«2008-ից «Հրապարակ» օրաթերթ հրապարակվում է և այս տարիներին չի եղել որևէ թեմա, որն անձեռնմխելի լինի, որի հետ կապված մենք չկարողանանք գրել այն, ինչ ուզում ենք: Այս առումով մեր աշխատանքում փոփոխություն չկա: Ինչ վերաբերում է այլ առումներով մեր աշխատանքին, այդ աշխատանքը շատ բարդացել է 2018 թվականից հետո. մենք ունենք ինֆորմացիայի հայթայթելու շատ ավելի ծանր իրավիճակ, քան մինչև 2018 թվականն էր, որովհետև որքան էլ մեր երիտասարդ իշխանությունները դեմոկրատիայի լոզունգներով եկել են իշխանության, իրենք թափանցիկության այդքան էլ կողմ չեն ու հնարավոր բոլոր մեթոդները կիրառում են, որպեսզի խոչընդոտեն մեր աշխատանքը, հիմա տեղեկատվության ստանալը բարդացել է», – ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ