07 Օգոստոսի, Ուրբաթ, 2020
KFC

Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան

D3FBE340-9C82-4A38-8441-8D12BBAF3F2D

Իրավապաշտպան Արսեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց իրեն վերաբերող քրգործի զարգացումների շուրջ:

Մասնավորապես, Բաբայանն անդրադարձավ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումն ԱԺ մուտքագրելու ամսաթվի վերաբերյալ եղած խնդրին ու իրեն պաշտոնեական կեղծիքի մեջ առաջադրված մեղադրանքին:

«Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ Գագիկ Հարությունյանը հրաժարականի մասին դիմումը ներկայացրել է ոչ թե մարտի 1-ին, այլ` 5-ին, մինչդեռ Հարությունյանը իր հարցազրույցում պնդել էր, որ հրաժարականի դիմումը ստորագրել է ամսի 1-ին: Դրանից հետո ՀՔԾ-ն փորձեց ներկայացնել, որ հրաժարականի դիմումn ԱԺ մուտքագրվել է ոչ թե մարտի 2-ին, այլ՝ 5-ին: Վստահեցնում եմ՝ եթե այս գործը գնա դատարան, որևէ ապացույց գոյություն չունի, որ հրաժարականի փաստաթուղթը մուտք է եղել ամսի 5-ին, հակառակը կան ապացույցներ, որ այն մուտք է եղել ամսի 2-ին», – ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ, այսպիսով, ՀՔԾ-ն ուզում է ցույց տալ, որ եթե դիմումը մուտքագրվել է մարտի 5-ին, ապա Հրայր Թովմասյանը չէր կարող ընտրվել ՍԴ նախագահ մինչև 65 տարին լրանալը ժամկետով, այսինքն՝ պիտի գործեր ոչ թե նոր՝ 2016 թվականի ԱԺ կանոնակարգ օրենքը, այլ հինը՝ 2002 թվականինը:

«Քրեական գործում եղած փաստերը հաստատում են, որ նրանք, ովքեր պիտի որոշեին, թե որ օրենքը պիտի կիրառեին, ի սզբանե առաջին իսկ հայտարարությունից սկսած կիրառել են 2016 թվականի օրենքը, հետևաբար՝ ժամկետների հետ կապված որևէ խնդիր գոյություն չունի: Ի սկզբանե կիրառվել է, ոչ թե 2002, այլ՝ 2016 թվականին ուժի մեջ մտած ԱԺ կանոնակարգ օրենքը», – ասաց նա:

Անդադառնալով իրեն իշխանության յուրացման մեջ առաջադրված մեղադրանքին՝ Բաբայանն ասաց, որ դա անհեթեթություն է:

«ՀԾՔ-ն կարծում է, որ եթե այսպիսի դեպք է տեղի ունեցել, ապա այսպսիով մի խումբ մարդիկ, այդ թվում՝ ես, յուրացրել ենք Սահմանադրական դատարանի՝ ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունը: Նախ ասեմ, որ ՍԴ-ն նման լիազորություն չունի, խոսքը ՍԴ ձևավորման մասին է: Մենք արդեն գիտենք, որ իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն, ու նույնիսկ այս մասնագիտական պրիմիտիվ հարցերում նրանք սխալներ են թույլ տալիս», – ասաց նա:

Բաբայան հիշեցրեց, որ դատախազությունը հաստատել է՝ իշխանության յուրացում տեղի չի ունեցել՝ նշելով, որ առավելագույնը պիտի հասկանանլ, թե արդյոք իշխանության չարաշահում տեղի ունեցե՞լ է, թե՞ չէ:

Բաբայանն ընդգծեց, որ դրանից հետո Հատուկ քննչական ծառայությունն առարկություններ է ներկայացրել դատախազությանը, արդյունքում ՀՔԾ-դատախազության մեջ ընթացել է իրավաբական բանավեճ և դրա հետևանքով մինչև հիմա ինքը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում:

«Թեև դատախազությունն այս պրիմիտիվ բանը հասկացել և ներկայացրել է, բայց դատախազությունն էլ իր գործողությունների մեջ չի փայլում օրինականությամբ ու գրագիտությամբ, որովհետև այս հանգամանքներում ինձ հետ կապված քրեական գործը գոյություն ունենալու իրավունք չունի, այն պետք կարճվեր այն ժամանակ, երբ սկզբից դատախազություն էր ուղարկվել մեղադրանքը հաստատելու համար, բայց իրենք որոշել են գնալ «պասերով» խաղերի, ժամանակ են ձգձգում», – ասաց նա: 

Վերջինս նկատեց, որ եթե գործը գնա դատարան, ապա մեղադրական կողմը շատ ծիծաղելի իրավիճակում է հայտնվելու:

«Բոլորդ ականատես կլինեք հիբրիդային քրեական գործի, որոհետև տեսնում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը մուտացիաների մեջ է, հետևաբար իրավական պրոցեսները դուրս են օրինական սկզբունքներց և իրավական տրամաբանությունից, և դրանց այլ բան ասել, քան «հիբրիդային քրեական գործեր», հնարավոր չէ», – եզրափակեց խոսքը նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ