26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

88 պատգամավորով ԱԺ-ում լուծվելիք հարցն ինչո՞ւ եք ուղարկում հանրաքվեի. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ ինչու նրանք Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը
չեն իրագործում ԱԺ-ում՝ 88 պատգամավորով, այլ ուղարկում են հանրաքվեի։

«ՀՀ միլիոնավոր քաղաքացիների ուղարկում եք ընտրատեղամասեր՝ դրանով երկիրը մտցնելով ընտրական պրոցեսների մեջ։ Ինչո՞ւ եք դուք սա անում», – հարց հնչեցրեց Մարուքյանը։

Վահագն Հովակիմյանն ի պատասխան նկատեց՝ հանրությունը ՍԴ-ին չի վստահում։

«Ժողովուրդն իր իրավունքն իրացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով։ Քանի որ խնդիրը վերաբերում է հենց ՍԴ-ին, ՍԴ-ն չի կարող լինել ժողովրդի իրավունքի իրացման մարմինը։ ՍԴ-ն իր էությամբ զբաղված է բարեփոխումներին խանգարելով», – ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ