20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞նց ա Աշոտը հայտնվում Քարվաճառում, իրա զորամասից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա ամայի վայրում, եթե ուվոլնիտելնին մի քանի ժամով ա

Վարչապետը ստատուս ա գրել, որ Քարվաճառում ՀԴՄ չեն տվել ու զանգել ա Արցախի պետնախարարին հաղորդում տվել, որ տուգանեն, աշխատողներին էլ անվանել զինվորի փայ գողացող։

Բայց սա պատմության մի կողմն ա։ Մյուս կողմը էն ա, որ օբյեկտը Զաքարյան Արշակինն ա, որի բանակի համար արած ահռելի աշխատանքը բոլորս գիտենք էլի, նու համեմայն դեպս նրանք, ով բանակից գոնե մի քիչ տեղյակ ա։ Էդ օբյեկտում համ զինվորականները զեղչ ունեն, համ հասույթից բանակի ու բնակիչների համար ծրագրեր են արվում։

Բայց էդ էլ չի կարևորը։ Անսարք ապառատի խնդիրը լուծելուց հետո ՀԴՄ-ն կես ժամից տպել ու վայբեռով ուղարկել են վարչապետի տված համարով։ ՀԴՄ-ն էլ ցույց ա տվել Արշակը, բայց տուգանել են 75 հազարով։

Բայց սա էլ չի ամենակարևորը, այլ այն, թե ո՞նց ա Աշոտը հայտնվում Քարվաճառում, իրա զորամասից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա ամայի վայրում, եթե ուվոլնիտելնին մի քանի ժամով ա։ Հեռավորությունը դիտմամբ չեմ ասում։ Բայց Արցախի աշխարագրությունը իմացողը կհասկանա։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովա

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ