29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ ենք ասում ատելության քարոզին. ՀՀԿ ակցիան Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ակցիա է իրականացնում Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանի մոտ։ Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի 75-րդ տարելիցն է:

«Մենք այստեղ ենք, որովհետեւ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, «ոչ» ենք ասում ցեղասպանություններին, ատելությանը: Մեր համերաշխությունն ենք հայտնում հրեա բարեկամ ժողովրդին, երկրորդ աշխարհամարտի եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերին, «ոչ» ենք ասում նացիզմին, այստեղ ենք, որովհետեւ այս տարի Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձն է, որտեղ հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն է ունեցել խորհրդային բանակի կազմում`իր 6 դիվիզիաներով, 106 հերոսներով, 4 մարշալներով, 100-ից ավելի գեներալներով, 100 հազարավոր զինվորներով ֆաշիզմի դեմ հաղթանակում: Երբ 45թ. հունվարի 27-ին ուկրաինական առաջին ռազմակաճակատը մարշալ Կոնեւի գլխավորությամն ազատագրեց Օսվենցիմը, նրա կազմում էին 546 հայ»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, `հավելելով, որ Երեւանի կենտրոնում Հոլոքոստի հուշարձանի տեղադրման նախաձեռնողներից է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը`ի հիշատակ Հոլոքոստի զոհերի եւ ի համերաշխություն  հայ-հրեական բարեկամության:

«Ցանկացած ատելության քարոզ, քսենոֆոբիա առանց զոհերի չի լինում: Մենք այստեղ ենք մեր «ոչ»-ը ասելու ատելության քարոզին, որ այսօր գլուխ է բարձրացրել թե միջպետական հարաբերություններում, թե արտաքին քաղաքականության մեջ, աշխարհի տարբեր անկյուններում, թե դժբախտաբար նաեւ ներքին քաղաքականության մեջ: Այն ատելության քարոզը, որ դժբախտաբար կա մեր հասարակության մեջ, որը, կարծում եմ, հրամցվում է մեր իշխանությունների կողմից»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ