19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, ապա կդիմեն ահաբեկչության․ «հեղափոխության պահապանները» սպառնում են

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանը գրում է.

«Ահաբեկիչ-մարդասպան սորոսական ծռաշեղվածները, սորոսի առևանգիչ անպատիժ մնացած Ռեստարտ խմբի անդամները քիչ էին, հիմա էլ վերջերս ստեղծվեց՝ երդումով, սպառնալից ելույթներով համեմված, «քյալլագյոզների» « հեղափոխության պահապաններ» կոչվող կազմակերպությունը:

Իրենց «հեղափոխության պահապաններ» հռչակած երիտասարդները «Նոյան Տապան» մամուլի ակումբում կազմակերպված հարցազրույցի ընթացքում հայտարարել են, որ եթե երբևիցե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, ապա իրենք կդիմեն ահաբեկչության:

Զարմանալի չէ և հասկանալի է, որ « Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության» կոչով հանդես եկած Ն.Փաշինյանը և ոչ էլ իրավապահ մարմինները, նախկինում ամենատես և մտահոգ, արագ արձագանքող սորոսական իրավապաշտպանները, ակտիվիստները որևէ արձագանք, գործողություն և նույնիսկ ծպտուն չհանեցին…
Ահա այսպիսի երկակի ստանդարտներով ֆեյքային պայքար ահաբեկչությունների, առևանգումների, սպառնալիքների և բռնությունների դեմ…

#սորոսի_առևանգիչ_ահաբեկիչներ
#սորոսի_հեղափոխության_պահապաններ
#սորոսի_վաստակ_ահաբեկիչներ»

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ