21 Փետրվարի, Ուրբաթ, 2020
KFC

Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին. Alternativ.am

maxresdefault-9-1024x576-1

«Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին։ Նրան կարողանում են մոլորեցնել իր իշխանության ներսում ձևավորված բոլոր թիմերը։ Միջթիմային այս պայքարում ամենաստացված օպերացիան իրականացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թիմը։

Նրանք լավ մշակված ծրագրի միջոցով իշխանական վերնախավից հեռացրին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։Օդում կախված լուրերի համաձայն՝ Ավինյանի թիմը հատուկ այս նպատակով ձևավորել է շտաբ, որի կազմում են եղել փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը, «Իրազեկ քաղաքացիներ» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը, Հանրային հեռուստաընկերության լրագրող Մկրտիչ Կարապետյանը։ Այլ անդամներ ևս եղել են, բայց առանցքայինները սրանք են եղել։ Մեզ հասած տեղեկություններով՝ շտաբի աշխատանքները կոորդինացրել է Վարագ Սիսեռյանը։ Հենց նա է խնդրել Կենտրոնական բանկին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին բանկի դեպոզիտարիումում առկա տեղեկությունը փոխանցվի Մկրտիչ Կարապետյանին, որն այն օգտագործել է Վանեցյանի մասին հայտնի ռեպորտաժում (այն Հ1-ով հեռարձակվել է Վանեցյանի հրաժարականից հետո)։Վարագ Սիսեռյանը պարբերաբար հանդիպել է Դանիել Իոաննիսյանին և Վանեցյանի մասին տեղեկություններ փոխանցել, որոնց մասին վերջինս խոսել է տարբեր հաղորդումների ժամանակ։ Ավինյանի հակավանեցյանական շտաբը ԱԱԾ նախկին պետի դեմ տեղեկություններ է տրամադրել նաև այլ լրատվամիջոցների։Երկարատև աշխատանքի շնորհիվ ի վերջո Ավինյանը կարողացել է ազդել Փաշինյանի վրա և հասնել Վանեցյանի պաշտոնանկությանը։Վանեցյանի պաշտոնանկությունն ապացուցել է, որ Փաշինյանի վրա ներգործելու՝ Ավինյանի շտաբի սխեման աշխատում է, և չի բացառվում, որ առաջիկայում այլ ուղղությամբ գործի դրվի։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ