25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր տարին՝ «բացառիկ վոյաժներով». Փաստ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:

Նշենք, որ այս համաժողովը շատ կարեւոր է կրթության հիմնահարցերի քննարկման առումով, այս ֆորումին մասնակցելու ավանդույթը դրվել է դեռեւս 2013-ին։

Հավելենք նաեւ, որ Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող՝ աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է: Իրականում թվում է, թե այս ֆորումին մասնակցելու հետ կապված ոչ մի զարմանալի ու տարօրինակ իրադարձություն չկա, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքների մեջ է»։

Խնդիրն այն է, որ եթե շատ հագեցած ծրագիր չէ, եւ առանձնահատուկ գերկարեւոր հարցեր չեն բարձրաձայնվելու, անկախ ոլորտից, նախարարը եւ փոխնախարարը միասին չեն մասնակցում որեւէ ֆորումի։

Հետեւելով հաղորդագրություններին՝ պարզ է դառնում, որ հայկական պատվիրակությունը ֆորումի շրջանակներում առանձնապես ծանր ծրագիր չունի։

Տվյալ դեպքում, եթե ֆորումում անպայման մեր երկիրը պիտի ներկայանար նախարարի մակարդակով, ու նախարար Հարությունյանն էլ ժամանակ է գտել եւ մեկնել է համաժողովին, փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի մեկնումն անհասկանալի է կամ, այլ կերպ ասած, փոխնախարարի այցը Լոնդոն պարզապես ստացվում է հերթական «վոյաժ» պետբյուջեի հաշվին։

Կառավարման փորձագետների համոզմամբ, բացառիկ դեպքերում է պատահում, որ միեւնույն միջոցառմանը գործուղման են մեկնում եւ՛ նախարարը, եւ՛ փոխնախարարը։ Գործուղման առումով այս պարագայում գործ ունենք այդ բացառիկ դեպքերից մեկի հետ, սակայն հազիվ թե կրթական այդ ֆորումը, որքան էլ այն կարեւոր լինի, կարելի է դասել նման բացառիկ միջոցառումների շարքին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ