29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մամուլի շուրջ կատարվող իրադարձությունները հուշում են՝ շուտով բախվելու ենք գրաքննության, խոսքի ազատության ոտնահարման խնդիրներին

preview

«Հենարան» մամուլի ակումբում Լիլիթ Թումանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մամուլի շուրջ կատարվող իրադարձությունները հուշում են՝ շուտով բախվելու ենք գրաքննության, խոսքի ազատության ոտնահարման խնդիրներին։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված` պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ, և մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք:

«Այդ շուկայում մենք այսօր կա որոշակի մենաշնորհային դիրք»,- ասել էր վարչապետը և նշել, որ Հայաստանում ստեղծվել են երկու կառույցներ, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշներն ու գումարները բաշխում ըստ վարկանիշների:

«Գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ՝ այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» … Նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների»,-ասել էր նա:

Վարչապետը նշել էր, որ այն լրատվական պատերազմը, որ Կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ իրենք իրենց աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնեն, բայց իրենք պետք է գնան այն ճանապարհով, որ «իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա»:

Վարչապետը նաև նշել էր՝ հեռուստաալիք կա Հայաստանում, որ երբ միացնում ես, «պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում է, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»։

Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրել էր, թե իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ պատրաստվո՞ւմ են ներդնել, վերջինս էլ դրական պատասխան տվեց:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ