23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՏԻՄ բոլոր ընտրություններում իշխանական ուժը կամ խայտառակ պարտություն է կրել, կամ չի մասնակցել. Փաստ

Գաղտնիք չէ, որ ներկա իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են հատկապես մարզերում. սա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների ղեկավարների հիմնական մասը նախկին իշխանությունների օրոք ընտրված ու նախկին իշխանության թիմի ներկայացուցիչներ են, մարզպետները մեծամասամբ թույլ են կամ պարզապես տեղերում հեղինակություն չվայելող, իսկ մեկուկես տարվա ընթացքում անցկացված ՏԻՄ բոլոր ընտրություններում իշխանական ուժը կա՛մ խայտառակ պարտություն է կրել, կա՛մ դրանից խուսափելու համար պարզապես չի մասնակցել։ 

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ այս հարցը իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար ունի առանցքային նշանակություն, եւ պատահական չէ, որ այդ առիթով մի քանի քննարկումներ են եղել, հատուկ հանձնարարականներ իջեցվել։ 

Մասնավորաբար, թերթի տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի ընթացքում նախատեսված ՏԻՄ ընտրություններին։ 

Դրա համար տրվել են համապատասխան հրահանգներ: Նշենք, որ 2020 թվականին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված մարտի 15-ին, հունիսի 14-ին եւ հոկտեմբերի 18-ին: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ