22 Հունվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

Մի տողով գրեիք` հույսներս դնում ենք Աստծո վրա, սրան զարգացման ծրագիր ասելը մեղք է. Թեհմինա Վարդանյանը` Երևանի զարգացման ծրագրի մասին

231564.thumb

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստին, խոսելով Երևան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մասին, նշեց, որ սա ընթացիկ ծրագիր է, և զարգացում բառն ավելորդ է:
Ըստ նրա` նախորդ տարվա ծրագիրը շատ ավելի կառուցողական էր, թեև «Լույս» խմբակցությունը դեմ էր քվեարկել: «Ասում է` մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը: Շատ կարևոր կետեր են դուրս մնացել այս ծրագրից»,-ասաց նա և նշեց, որ վերգետնյա անցումները, ստորգետնյա ավտոկայանատեղի նախագիծը, որը խիստ անհրաժեշտ է քաղաքին, և այլ կարևոր հարցեր դուրս են մնացել:

«Տրանսպորտի նախագիծը առհասարակ չես հասկանում ինչի մասին է, ինչ է արվելու, նախագծում գրված է՝ օպերատորի ներգրավում եզակի թվով, այսինքն՝ նույնն ենք ունենալու, ինչ աղբահանության դեպքում, էլի չի լինելու մրցակցություն, որովհետև, դե, քաղաքը որոշել է, որ ինքը ամենալավն է կառավարում»,-ասաց նա և նկատեց, որ տրանսպորտի ծրագիրը 7 ամիս քննարկեցին, իսկ հետո քնացրին:
«Որ լուրջ կետը բացում ես, նույնն է, մի տողով գրեիք` հույսներս դնում ենք Աստծո վրա, դա երևի ավելի ճիշտ ու ազնիվ կլինի, սրան զարգացման ծրագիր ասելը մեղք է»,-հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ