24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»… տան շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից». Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:)

Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տան շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:

Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն:

Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը:

Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով:)»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ