28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ա’յ սուտասան: Ձմեռ պապիին դիմավորելու համար բյուջեից ծախսում եք գրեթե 1 միլիոն դոլլար». Գեորգի Գաբրիելյանը՝ Հայկ Մարությանին

georgi 1

Երևանի քաղաքապետարանի  ավագանու ՀՀԿ  նախկին անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաց նամակ Երևանի ոչ լեգիտիմ քաղաքապետին

2018-ին երևանցիներին բազմաթիվ խոստումներ տալով և խաբելով ընտրվեցիք քաղաքապետ: Երևանի 2800 -ամյակի հոբելյանական ամենակարևոր միջոցառումների բյուջեն կրճատեցիք՝ գլուխ գովալով, որ նախկին իշխանությունները մսխել են բյուջեն և հիմա դուք իբր խնայողություն եք անում:

Արդյունքում կարևոր մշակութային ծրագրեր, բազմաթիվ երկրների պատվիրակների այցեր չեղյալ համարվեցին: Այսօր դուք ձմեռ պապիին դիմավորելու համար բյուջեից ծախսում եք գրեթե 1 միլիոն դոլլար, որը եռակի անգամ գերազանցում է մինչ այս ամանորի համար կատարված ծախսերը:

Եվ դա բացարձակ համեմատելի չէ Երևանի 2800 ամյակի հոբելյանական տոնակատարությունների և շարքային ամանորյա միջոցառման տված արդյունքները և տոնական տրամադրությունները, ինչի հիմնավորման համար նույնիսկ վարչապետն է LIVE մտնում (ի դեպ, կարող եք նրան ընդունել աշխատանքի, որպես մամլո խոսնակ):

Հիմա, ա’յ սուտասան, հարց եմ տալիս, բա ի՞նչ խնայողության մասին էր խոսքը: Բա էտ խնայողություններով մանկապարտեզների տանիքներ կառուցի, հնամաշ վերելակները փոխի, կարմիր գծերը վերացրու, տրանսպորտի խնդիրը լուծի, որ օր-օրի կաթվածահար է լինում, թե  կարծում ես երևանցիները չեն հասկանում, որ սա փող լվալու դասական օրինակ է»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ