24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կեղծ Սահմանադրական դատարանի ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի՞. Շաքե Իսայան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց ՝ ՍԴ դատավորների՝ կամավոր թոշակի անցնելու ինստիտուտը չի՞ խաթարում  պետության կողմից տրամադրվող կենսաթոշակի ինստիտուտի էությունը:

Նախարարն ի պատասխան նկատեց, որ, իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, արդեն գործող Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի կարգավորման համաձայն՝ կամավոր վաղ կենսաթոշակի ինստիտուտ նախատեսված է:

Պատգամավորը հարց ուղղեց՝ եթե շեշտը դրվում է կամավորության սկզբունքի վրա, այդ դեպքում պետությունն ի՞նչ առաջնահերթություն ունի, ի՞նչ խնդիր է լուծում այս հարցով:

«Այստեղ երկու խնդիր ունենք. մեկը, ինչպես նշեցի, միջազգային փորձն է, որը ցույց է տալիս՝ պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու ինստիտուտը չի համարվում ընդունելի տարբերակ, հետևաբար ընդունել ենք կամավոր: Այն խնդիրը, որը լուծում է պետությունը, հիմնավորումներում նշված է՝ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով նախատեսված նոր մոդելի Սահմանադրական դատարան ունենալու խնդրի լուծումը»,- պատասխանեց Բադասյանը:

Շաքե Իսայանը կրկին հետաքրրքվեց՝ եթե, օրինակ,ՍԴ միաժամանակ 7 դատավոր թոշակի է գնում,  ՍԴ-ն պարալիզացվո՞ւմ է, ի՞նչ է լինում այդ դեպքում։ «Սրանով ՍԴ-ում ունենում ենք իրական ճգնաժամ: Կեղծ Սահմանադրական դատարանի ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի՞, սա՞ է ճանապարհը, որով ուզում ենք գնալ»,- հարցրեց պատգամավորը:

Բադասյանն ի պատասխան նկատեց, որ չի կիսում պատգամավորի կարծիքը, թե ՍԴ շուրջ կա կեղծ ճգնաժամ: Ըստ նրա՝ շատ իրական է ճգնաժամը:

 

«Յոթ դատավորի միաժամանակ թոշակի գնալու դեպքում այսպիսի կարգավորում ենք նախատեսել՝ եթե վաղ կենսաթոշակի նպատակով հրաժարական է ներկայացրել ՍԴ-ի՝ ավելի քան երեք դատավոր, ապա ՍԴ դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 15 օրյա ժամկետում»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ