21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Շնորհակալ ենք քեզ, Փաշինյան Նիկոլ. Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի քրեական գործի մասին

hqdefault

Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, թե անհամբեր կսպասեն, թե ապագայում ում նկատմամբ հարուցված գործը կլինի կրակ, ում նկատմամբ գործը՝ հող:

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը տեղեկատվական ռումբի ազդեցություն ունեցավ: Աշոտյանը նկատեց, որ այն որևէ կերպ չի կարող ազդել ՀՀԿ-ի գործունեության վրա, ավելին՝ այն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները. «Սա հետևանք է, որի ականտեսը մենք լինում ենք վերջին երեք օրերին: Շնորհակալ ենք քեզ, Փաշինյան Նիկոլ:

Այսօրվա իշխանությունները հաշվարկներ, երկարաժամկետ պլանավորում անել չի կարող, առաջնորդվում է օրվա տեղեկատվական ռումբի գերակայությամբ: Եթե նրանք շարունակեն այս հետապնդումները, պետք է հասկանան, որ դա թուլացնում է իրենց իշխանությունն ու ավաղ նաև Հայաստանի Հանրապետությունը:

 «Մենք չենք չէ՞ այս բեւեռացման պատճառը: Երբ քեզ ասում են՝ հարբեցող ես, վատն ես, թալանչի ես, դու ասում ես՝ այդ բոլորը դու ես, մի բան էլ վրեն: Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը փոխի իր ճտիկը, բոլորը կփոխվեն եւ բովանդակային հարցերի շուրջ կունենայինք ցիվիլ բանավեճ: Երկիրը բազմաթիվ պրոբլեմներ ունի եւ ստից գործով հիմնական մրցակից ուժի ղեկավարի, նախկին նախագահի հանդեպ գործ է կարվում, երբ մեզ խանգարում են դուրս գալ երկրից, աշխատել արտաքին քաղաքական օրակարգով»:
 
Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանում կուլտիվացվում է դավաճանությունը, թիմափոխությունը, քաղաքական մաշկափխությունը խրախուսվում է իշխանական մակարդակով:
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ