26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂՀ նախագահական ընտրություններն ընթանում են առանց խախտումների

Ինչպես փոխանցեց Henaran.am-ի թղթակիցը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից, քվեարկությունն ընթանում է հանգիստ, նորմալ, առանց խախտումների:

Գյուղում գտնվող թիվ 14 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Քաջիկ Մարտիրոսյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է, որ ընտրություններն ընթանում են իրենց բնականոն հունով, ինչպես ինքն է նշել` “լյոխ լավա”: Ժամը 13.00-ի դրությամբ գյուղի 311 ընտրողներից 170-ն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Կիչան գյուղում եւս լավ արդյունք է գրանցվել` 12.30-ի դրությամբ 96 ընտրողներից 64-ն արդեն կատարել են իրենց ընտրությունը:

Չլդրանում քվեարկության ընթացքին հետեւում են Չեխիայից ժամանած միջազգային դիտորդները, որոնք եւս վկայում են ընտրական նորմալ ընթացքի մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը  եւս հետեւում է ԼՂ նախագահական ընտրությունների ընթացքին` Ստեփանակերտում, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջաններում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ