13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

«Տղերք, ստոպ». Մարգարիտ Եսայան

margarit

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Արցախի հարցը մտցնում են «առարկայական» փուլ, ինչ է սա նշանակում

Հիշո՞ւմ եք այն թավշյա օրերը, երբ Փաշինյան Նիկոլը հայտարարում էր, թե Արցախի հարցը կլուծվի հրապարակում, կկանգնի, կասի էսպես ու էսպես եւ կլինի այն, ինչ կորոշեն հրապարակում հավաքվածները։

Վաղը Մնացականյանը եւ Մամեդյարովը կհանդիպեն, երկուսով, հետո, եթե ամեն ինչ դասավորվի Լավրովի ուզածով, կհանդիպեն նաեւ համանախագահների հետ եւ հետո, երբ դարձյալ, ամեն ինչ կլինի Լավրովի ուզածով, համատեղ հայտարարություն կլինի, հասկանո՞ւմ եք, համատեղ, հինգ կողմերի մասնակցությամբ եւ այդ կողմերն են լինելու ԵԱՀԿ համանախագահող երեք երկրները, պլուս Ադրբեջանը եւ պլյուս Հայաստանը։ Տղերք, ստոպ, իսկ ո՞ւր է Արցախը, այս հնգյակի մեջ ինչու չկա ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ո՞ւր է, Նիկոլ, ուր են արցախցիները․․։

Ակամա հիշեցի Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմքը, երկու օր առաջ, Փաշինյանի հետ հանդիպմանը։ էս ինչ փուլի հասանք, սա՞ էր ձեր դերակատարումը, սա՞ էր «վերելակի խերը»…

Եթե՝ ոչ, ուրեմն, բացատրեք, ի՞նչ է ասում Լավրովը եւ ինչո՞ւ է ասում, ի՞նչու է արդեն մի քանի անգամ գորովանքով խոսում «Ղարաբաղի համայնքի մասին», ինչ «Ղարաբաղի համայնք», ի՞նչ է նշանակում, առհասարակ՝ «Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքներ»։ Ի՞նչ հայկական համայնք, հայերը Արցախում ապրել եւ ապրելու են իրենց հայրենիքում,նրանք համայնք չեն հայերը Արցախում իրենց տանն են, իրենց հողում, ուրեմն, ի՞նչ է ակնարկում Լավրովը , երբ ասում է․«Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է , որովհետեւ ցանկացած որոշում պետք է ընդունվի մարդկանց կողմից , որոնք ապրում են այդ հողում, որոնք ապրում են Ադրբեջանում, Հայաստանում եւ Ղարաբաղում եւ որքան առավել մոտիկից մարդիկ միմյանց հետ շփվեն, որքան ավելի օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն, թե ինչ է կատարվում շփման գծից այն կողմ, այնքան ավելի դյուրին ու կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց մենք ձգտում ենք հասնել։ Ես ամեն կերպ կողմ եմ ղարաբաղյան համայնքների միջեւ կապերի վերահաստատմանը, որոնք, ի դեպ, որոշակի փուլում իրականացվում էին, հետո սառեցվեցին։ Սա շատ հեռանկարային թեմա է, որովհետեւ արդյունքում, այնուամենայնիվ, ԼՂ-ի ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել հետագայում»։ «ԼՂ ամբողջ բնակչությո՞ւն», այսինքն՝ սալյուտը նե՞րսից, ադրբեջանցիներով լցնե՞լով։ Մամեդյարովը իր հերթին հայտարարեց, թե․ «Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել, որովհետեւ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը ոչ մի տեղ չի տանում», յաաա, իրո՞ք, ուրեմն դադարեցրեք ձեր սպառազինումը։ Նա եւս խոսեց «ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձի» եւ «սուբստանտիվ բանակցությունների» մասին։ Այս ամբողջ իրարանցման մեջ՝ վտանգավորը․ երկու կողմ /Ադրբեջան եւ Լավրով եւ երկուսն էլ նույն երգն են երգում, հայտարարում են, թե ակնկալում են «առարկայական բանակցությունների նոր փուլ», ինչ «առարկայի» մասին է խոսքը։ Դե, մենք էշի ականջից դուրս չեկանք, լռիկ ու հեզիկ նստել ենք մեր անատամ լռության մեջ, այո, Մնացականյանը, լռում է։ Մինչ նա լռում է, Մամեդյարովը եւս ինքնագոհ հայտարարում է իր ակնկալիքը՝ «Վաղը առարկայական բանակցությունների նոր փուլ կսկսվի»։ Նորից եմ հարցնում, ի՞նչ է նշանակում առարկայական, ում հետ են քննարկել այդ առարկաները, ի՞նչ են դրանք, ի՞նչ է դա ենթադրում, մի՞թե Փաշինյան Նիկոլը բանակցել է, ե՞րբ է բանակցել, ի՞նչու հանրությունը չգիտի այդ մասին, եթե նորմալ բանակցել են եւ մեջը ինտրիգ չկա, հակահայկական չկա, ի՞նչու են գաղտնի պահել․․Գուցե սա՞է Նիկոլի բանակցությունները զրոյական, իր՝ Նիկոլական կետից սկսելու մասին սպառնալիքը, ի՞նչ կա սրա տակ, դուք, չգիտեմ՝ ինչպե՞ս, ես անհանգիստ եմ, ես շատ անհանգիստ եմ․․․․

Ցավոք, իրականացավ իմ կանխատեսումը, որ հնչեցրի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ՝ Բաքվի հանդիպումից հետո սպասենք սրացումների…

Ահա․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ