25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արարատի մարզպետը վարսավիրի ծեծից հետո պարգևատրել է ինքն իրեն

168.am-ը գրում է

«Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների և մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաև վարսավիրի հայրը), և հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի և հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգևատրում է դուրս գրել։ Ի դեպ, նույն կարգադրության մեջ մարզպետը շռայլորեն 100 տոկոսանոց պրեմիայով նաև բաջանաղին՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին է ներառել։

Հաջորդ օրը, ասում են, մարզպետը վերանայել է իր որոշումը, երբ նկատել է, որ կոլեկտիվում չափից ավելի շատ է իր պաշտոնանկության շուրջ բամբասանքներ տարածվում, փորձել է բյուջեի հաշվին սիրաշահել որոշ աշխատակիցների։ Իր մոտ է կանչել աշխատակազմի փաստացի ղեկավարը դարձած իր մտերմուհի Լիլիթ Միրզախանյանին և հրահանգել է, որ ողջ աշխատակազմին, բացի իրեն դատի տված երկու անձանցից, 100 տոկոսանոց պարգևավճարներ փոխանցել։

Փորձեցինք մարզպետի սույն կարգադրության հիմքերը պարզել, սակայն դրա մասին պաշտոնական տեղեկատվություն չհայտնաբերեցինք մարզպետարանի պաշտոնական կայքի կարգադրությունների բաժնում կամ հրամաններում։ Ստացվում է՝ մարզպետը բյուջեի հաշվին անձնակազմին սիրաշահելու որոշումը փորձել է թաքցնել ցանկում չներառված անցանկալի դեմքերից, և ամենակարևորը՝ հանրությունից, որին Նոր Հայաստանում հեղափոխականների չկոռումպացված, թափանցիկ կառավարման խոստումներ էին տալիս ու ստիպում անվերապահորեն իրենց հավատալ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ