20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարչապետը, քաղաքապետն ու Մանսուրյանը՝ «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում. պրեմիերա

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հրապարակվել է:

Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել էին հոկտեմբերի 10-ից: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը եւս նկարահանվել է այդ տեսահոլովակում: 

«Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից նկարահանվել են նաեւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, հումորիստ Աշոտ Ղազարյանն ու կինը, երգիչ երաժիշտ Արթուր Իսպիրյանն իր ընտանիքի հետ:

Սա այն ստեղծագործությունն է, որը մաեստրո Մանսուրյանը գրել է Երեւանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը: Խոսքերը՝ Կարեն Անտաշյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ