25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում. Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը ևս 6 տոկոս բեռ է աշխատող մարդկանց վրա։ Դա չարդարացված նախաձեռնություն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Առողջապահության նախարարն ուզում է երևալ որպես ամենաշատ ռեֆորմներն առաջարկած նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավ և ընդունելի առաջարկ է։

Ինչ վերաբերում է նախարարի գրածին, որ «ընդդիմություն է ուզում», ասեմ, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժ չէ։ Նա շատ խորը թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ։ Ես ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում», – ասաց Էդմոն Մարուքյանը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ