08 Մարտի, Երկուշաբթի, 2021
KFC

Արսեն Բաբայանը ընդունել է Փաշինյանի մարտահրավերը և իր հերթին մարտահրավեր նետել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին (Տեսանյութ)

photo_2019_11_29_14_27_39.thumb

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը որոշել է միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերին։

«Որոշեցի միանալ մարտահրավերին և ամեն ամիս, մինչև այս քարտի ժամկետի ավարտը, երկու անգամ ավելի, քան փոխանցել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ 20 հազար դրամ, himnadram.org կայքի ավտոմատ համակարգի միջոցով փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին», – հայտարարել է Արսեն Բաբայանը։

Նա իր հերթին մարտահրավեր է նետել ՀՔԾ պետին, իր գործով քննիչին և դատավորին։

«Մարտահրավեր եմ նետում իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում սկսած, ինձ ապօրինի ձերբակալած ՀՔԾ քննիչ Վազգեն Ավետիսյանին, ինձ ապօրինի կալանավորած և քաղաքական պատանդի կարգավիճակում 22 օր բանտում պահած դատավոր Ֆարխոյանին և այս ամբողջ ապօրինությունների գագաթին կանգնած Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Պարոնա՛յք, դուք արդեն հասցրել եք մեր պետության վարկանիշը բավական իջեցնել եվրոպական մի շարք կառույցների աչքին։ Հետևաբար, առաջարկում եմ ընդունել մարտահրավերս և մինչև ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտը ամսական 20 հազար դրամ ավտոմատ համակարգով փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ափսոս, որ ձեր տված ապօրինությունների հետևանքով ձեր պաշտոնավարման ժամկետը շատ կարճ է տևելու», – ասել է Արսեն Բաբայանը։

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ