23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մի դատիր, որ չդատվես»-ը դարձել է «քայլիր, որ չդատվես»

Ինձ հետաքրքրում է, թե եթե երկրում երկակի ստանդարտներ չեն կիրառվում, ինչո՞ւ մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՎՏՐՑՈՒՓՔ նախարար Արայիկ Հարությունյանը չի հրավիրվել իրավապահ մարմիններ՝ հարցաքննության: Նա մի քանի օր առաջ բացեիբաց հայտարարել էր, որ կարող է իրեն ուղարկված դատարկ արկղերը լցնել իր մոտ պահվող քրեական գործերով:

 

Բա մեր իրավապահներին չի հետաքրքրո՞ւմ, թե այդ ինչ քրեական գործեր են, որ ի պահ է ընդունել նախարարը և ո՞ր իրավունքով է դա արել …

Եթե նրան անլուրջ են վերաբերում, դա ուրիշ բան…
 Թե՞ նա անձեռնմխելի է, ասեք՝ իմանանք…

Փաստորեն, իշխանությունը խմբագրել է աստվածաշնչյան հայտնի դրույթը՝ «մի դատիր, որ չդատվես»-ը դարձել է «քայլիր, որ չդատվես»…

Գրում է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ