15 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Ադրբեջանցին կարողացել է ճեղքել ՀՀ ղեկավարի անվտանգության կառույցը՝ մոտենալով շատ մոտիկ, Աստված գիտի՝ ձեռքն ու գրպաններն ինչ ունենալով. Վովա Վարդանով

1496655870-2056

Հայ հանրությունը սոցիալական ցանցերում քննարկում է Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու ինքնությունը:

Համացանցում լուսանկարներ են տարածվում, որոնցում նա պատկերված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կամ ակտիվ ներգրավված է Բաքվում հակաիշխանական ցույցերի ցրման գործողությունների ժամանակ: Ենթադրություններ կան, որ նա ուժային կառույցների ներկայացուցիչ է, ոստիկան, նույնիսկ՝ Ազգային անվտանգության ծառայող, գուցե նաև՝ սադրիչ:

«Ի՞նչ գիտեք, որ նա գաղտնի ծառայության աշխատակից է: Եթե դա այդպես է, ուրեմն մենք այնքան հմուտ հետախուզություն ունենք, որ իրենց գաղտնի ծառայության բոլոր գործակալների փաստաթղթերը մեզ մոտ է: Դա աբսուրդ է»,- անդրադառնալով միջադեպին ու «բլոգեր» ներկայացած անձի մասին վարկածներին՝ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

Նա վստահ է, որ բլորգեր ներկայացած ադրբեջանցին գաղտնի ծառայությունների աշխատակից չէ:

«Եթե նույնիսկ գործակալ էր, ուրեմն ինչքան վատն է մեր գաղտնի ծառայությունը, 10 անգամ ավելի վատն է իրենց ծառայությունը, որ այդ ստից ակցիայի համար գաղտնի գործակալին բացահայտեց: Դա նոնսենս է»,- ասաց Վարդանովը:

Հետախույզը վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղած բոլգերն ակտիվիստ է, ով կարողացել է ՀՀ առաջին դեմքի՝ պետության ղեկավարի անվտանգության որոշակի խառնաշփոթ իրավիճակից օգտվել:

«Ղեկավարություն է  փոխվում: Վարչության պետը փոխվել է, և բնական է, որ ցանկացած ազդեցիկ, իսկ ինքը ազդեցիկ էր, ղեկավարի հետ որոշ կադրեր դուրս են գալիս, արդյունքում դուրս չեկածների պաշտոնների և պարտականությունների որոշակի վերաբաշխում է եղել: Արդյունքում՝ մի քիչ թուլացվել էր ՀՀ վարչապետի անվտանգությունը, ինչից, գիտակցելով կամ չգիտակցելով, օգտվեց այդ մերձկասպյան թուրքերի ակտիվիստը»,- ասաց հետախույզը:

Հարցին՝ եթե նա ակտիվիստ է, ապա ինչպե՞ս է մասնակցել ոստիկանական գործողություններին:

«Ես Ազգային անվտանգությունում ծառայել եմ ժամանակին, դրանից առաջ հետախուզությամբ էի զբաղվում՝ ֆիդայական շարժման ժամանակ: Հիմա եթե ինձ ներկայացնեն գաղտնի ծառայության աշխատակից, ծիծաղս կգա»,- ի պատասխան՝ ասաց Վովա Վարդանովը:

Նաև հավելեց. «Իմ կարծիքով՝ ինքը գաղտնի ծառայության աշխատակից չէ, ոչ մի հմտության չի տիրապետում, բայց կարողացել է ճեղքել Հայաստանի ղեկավարի անվտանգության կառույցը՝ մոտենալով շատ մոտիկ, Աստված գիտի՝ ձեռքն ու գրպաններն ինչ ունենալով: Դա ավելի վատ է, շատ ավելի վատ, քան, եթե Ջեյմս Բոնդը լիներ՝ Շվարցենեգերի հետ համատեղած: Դա շատ ավելի վատ է: Նորից եմ ասում, իմ կարծիքով՝ բացատրվում է անվտանգության կառույցի մեջ որոշակի վերադասավորումներով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ