01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հարգելի՛ պարոն նախարար, իրավական որոշակիության խնդիրը լուծեք. Գևորգ Պետրոսյան

Հանցագործը միշտ պետք է պատժվի, բայց մարդը պետք է պատժվի իր արարքի համար, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ քննարկումներին։

«Հարգելի՛ պարոն նախարար, իրավական որոշակիության խնդիրը լուծեք։ Հանցավորության դեմ պայքարը պետք է լինի ամենօրյա, հետևողական, բայց լինի արդարացի և հիմնավորված։ Եվ հետո… քրեական ենթամշակույթ։ Եթե մի բան ունի «ենթա», պետք է ունենա նաև հիմնական։ Օրինակ՝ համակարգն ունի ենթահամակարգ, կառուցվածքն ունի ենթակառուցվածք, վարձակալն ունի ենթավարձակալ։

Հիմա դա ի՞նչ մշակույթ է, որի «ենթա»-ն էլ քրեականն է։ Այսինքն՝ եթե կա մի մշակույթ, նշեիք։ Դա գողակա՞ն աշխարհի մշակույթն է։ Իսկ եթե դա ընդհանուր մշակույթի մի մասն է, նշանակում է՝ ուզում ենք առանց հանցավոր արարքի դատել մեր երկրում չգրանցված մշակութային գործիչներին», – ամփոփեց Գևորգ Պետրոսյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ