19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համալսարանը չեն ավարտի, աշխատավարձ չեն ստանա. երկրորդ սերիա

«Իրավունքի» տեղեկությունների համաձայն ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողներն, ովքեր արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին չեն մասնակցում, միջանկյալ քննություններին, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսած դասաժամերը չեն ավարտելու համալսարանը։ Ավելի կոնկրետ նույն կուրսում են մնալու։ «Իրավունքի» աղբյուրի տեղեկություններով Հարությունյանն ասել է՝ լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք լավ կրթությունը որն է։

Նախարարն անդրաձարձել է նաև դասախոսներին, նշելով, որ նրանք ևս չեն աշխատում այս օրերին, հետևաբար աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, ինչքան աշխատել են։ Այս ամենն իրականում սերիալի է վերածվել ՝ շանտաժ վերնագրով, իսկ այս ամենը սերիալի երկրորդ սերիան է։

Հիշեցնենք, որ երեկ նախարար Արայիկ Հարությունյանը գիտնականների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ակադեմիական մի քանի ինստիտուտների տնօրենների հետ ունեցավ հանդիպում։ Մասնագետները ներկայացրել էին իրենց դիրքորոշումները հայագիտական առարկաների ուսուցման անհրաժեշտության վերաբերյալ: Փոխարենն ընդհանուր հայտարարի գալուն, նախարար Հարությունյանը, նորից շանտաժի էր դիմել Ինչպես 2 շաբաթ առաջ, այսօր եւս սպառնացել է Դաշնակցության դեմ քրեական գործերով։ Դեռ 2 շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ դիմել է իրավապահներին, եւ «արկղերի մեջ է լցնելու կրթության ոլորտի քրեական գործերն ու ուղարկելու դաշնակցականներին»։ Քիչ անց նա շտապել է հայտարարել, որ խոսքը չի վերաբերում կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին, այլ ընդհանրապես կրթական համակարգին։ Այսօր եւս նա հայտարարել է, որ քրեական գործերի խնդրով հարցումն արել են։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ