26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. «Իմ Քայլի» պատգամավոր

«Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը  աղոթում է. սա կոչվում հոգեորսություն: Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ  ուրիշ բաներ են սովորեցնում,  աղոթել եւ այլն», – «Իրավունքին» ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

– «Հայր մե՞րն» է աղոթում:

– «Հայր մերը» դեռ ոչինչ, որ արտասանում է:

– Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն:

– Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում եւ դիմում է Աստծուն:

– Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան:

-7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ                                            եւ  դա ես համարում եմ  հոգեորսություն («Հայր մերը» հոգեորսություն համարողն այդ ինչպե՞ս կարող է քրիստոնյա լինել- Հեղ.):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ