27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրիայի սահմանները գրոհայինների վերահսկողության տակ են /վիդեո/

Սիրիացի  գրոհայինները ամբողջական վերահսկողություն են  սահմանել Իրաքի հետ սահմանի վրա եւ մի քանի հսկիչ-անցագրային կետ են գրավել Թուրքիայի սահմանի վրա: Թեժ մարտեր են շարունակվում նաեւ Դամասկոսում: Սահմանային մարտերի հետեւաքով մոտ 20 սիրիացի զինծառայող է զոհվել, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:

Իրաքի ԶՈՒ գեներալ Քասիմ ալ-Դուլայմին հայտնել է, որ սահմանի հատումը ներկա պահին չի վերահսկվում Սիրիայի կողմից: Բաղդադում անվտանգությանն ուղղված քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հարկ եղած դեպքում կանգնեցնեն գորհայինների խմբերին Սիրիայից:

Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ ամբողջությամբ վերահսկում են Հալեպից հյոսիս գտնվող տարածքը, որտեղ ընդամենը 5 քաղաք է մնացել կառավարական ուժերի ձեռքում: “Մուսուլման եղբայրներ” շարժման սիրիական թեւի ներկայացուցիչ Ռիադ աշ-Շաֆկան հայտարարել է, որ երկրի տարածքի 75 տոկոսն արդեն գտնվում է ապստամբների ձեռքում:

Նախօրեին գրոհայինները զանգվածային հարձակում են իրագործել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրի վրա: Անվտանգության ծառայության տասնյակ աշխատակիցներ սպանվել կամ վիրավորվել են, մինչեւ որ նրանց կհասցներ տանել շտապ օգնության մեքենան:

ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական հակամարտության զոհերի թիվն արդեն գերազանցում է 16 հազարը:

http://youtu.be/yQ2tB5_fplo

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ