26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Քյալլան» ուղիղ եթերով կտրտելու վարչապետի հերթական հանճարեղությունը պետական ինստիտուտների գռեհիկ արժեզրկման նոր տրադիցիա է. Մարինե Սուքիասյան

Ամենայն հավանականությամբ, մոտենում է վարչապետի իմաստությունների հաջորդ ֆլեշմոբի անհրաժեշտությունը, և Երևանի ու մյուս քաղաքների փողոցները կզարդարվեն` Նիկոլ Փաշինյան. «Քյալլայի տրադիցիան շատ կարևոր տրադիցիա ա» գրությամբ պաստառները։ Ի դեպ, մեջբերումը բառացի է։

 

Բնականաբար, մեկ աղբյուրից գնման եղանակով բյուջեից գումարներ կհատկացվեն և հայ մեծահարուստներն իրենց գործարանների պատին կշտապեն փակցնել «Արմենբաշու» հերթական հանճարեղությունը։

Պաշտոնաթող նախագահ Քոչարյանի լուսանկարը առյուծի ֆոնին Նիկոլի թերթը, լևոնական թևը և պսևդոիրավապաշտպան համայնքը տասը տարի պահեցին շրջանառության մեջ՝ նրան մեղադրելով դինոզավրերի ոչնչացումից մինչև Հոլոքոստ բոլոր մեղքերում։ Հիմա, երբ գործող վարչապետն իրեն ինքնամոռաց տվել է կովի գլխի կտրատմանը և հպարտությամբ ճշտում է, թե արդյո՞ք իր մանկահասակ դուստրը հասցնում է նկարել, ձայն-ձուն չկա։ «Դուխով» վարչապետը «դուխով» լյումպենի առաջ մանր-մանր կտրատում է կովի գլուխը՝ դրա մեջ դնելով տրադիցիա։

Այստեղ կա ընդամենը մեկ տրադիցիա, մեկ նոր ձևավորվող տրադիցիա՝ պետական ինստիտուտների և պետականության գռեհիկ արժեզրկում։ Գուցե սա՞ է նպատակը։
Բոլոր տեսանկյուններից կատարվածը գռեհիկ էր՝ որպես վարչապետի պահվածք, որպես կենդանիների հանդեպ բռնություն, որպես խոհարարություն, որպես մեդիա-էսթետիկա, որպես մանկավարժություն։

 

Հուսանք՝ Շուշանի դասղեկը հաջորդ օրերին կբացատրի, որ դա գռեհիկ էր, կարող է նույնիսկ ծնող կանչել ու բացատրել, որ փոքր երեխային չի կարելի թույլ տալ նման հակամարդկային, հակահիգիենիկ տեսարաններ նկարել. երեխայի հոգեբանությունը դրանից խեղվում է։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ