26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի հինգերորդ հոսքի ընդունելություն

ՀՀԿ-ն հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի հինգերորդ հոսքի ընդունելություն։

Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։

Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.

  • Տարիքը՝  18-ից 40 տարեկան
  • Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
  • Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝  կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։

Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմումի փաթեթը ներառում է.

  • Դիմում-հայտ (լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով)
  • Ինքնակենսագրություն (CV)
  • անձնագրի էլեկտրոնային պատճեն
  • կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
  • ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության և երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն
  • օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
  • կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել  [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 1-ը։

Դասընթացն հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ