29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտարարություն հանցագործության մասին: Նոր «բոլոլա» Ամուլսարի վերաբացման հարցում. Ժողովուրդ

timthumb (1)

Ամուլսարի խնդրի շուրջ օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ: Նա դժգոհել է, թե «Լիդիան»-ի համար ընդունելի չեն ո՛չ Ամուլսարի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրությունները եւ ո՛չ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը:

Օրաթերթը ընկերության փոխնախագահին հիշեցրել է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում հայտարարեց, որ եթե «Լիդիանը» թաքցրել կամ կեղծել է «Ամուլսար» հանքավայրում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետեւանքներ կունենա վերջինիս համար, եւ որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի բողոքարկում ՇՄԱԳ-ի հետ կապված գործընթացները, միակ բողոքն այն է, որ պետությունը չի ապահովում «Լիդիան»-ի մուտքը Ամուլսարի տարածք:

«Լիդիան»-ի փոխնախագահը, փաստորեն, զարմացած է նախարարի այս դիտարկումից, հայտարարել է՝ իրենք չեն ընդունում երրորդ աուդիտի կամ որեւէ փորձաքննության անհրաժեշտությունը: «Ամենակարեւորը՝ անընդունելի է, որ դրանցով փաստացի արդարացվում է «Լիդիան»-ի գործունեության ապօրինի սահմանափակումը: Չեմ կարծում, որ կգտնվի գոնե մեկ տնտեսվարող, որը համաձայն կլինի մեկը մյուսին հաջորդող անվերջանալի ստուգումների հետ՝ սեփական տարածքի ապօրինի շրջափակման պայմաններում»,- օրաթերթին ասել է Ա. Ստեփանյանը` հավելելով, թե այս ստուգումները թիրախավորման տպավորություն են թողնում:

Անդրադառնալով Ամուլսարում ուրանի պաշարների առկայությանը` փոխնախագահ Ստեփանյանն ասել է. «Գիտե՞ք, սա արդեն զավեշտալի է: Հիմա, երբ հերքվեց տարիներ շարունակ շրջանառվող այն թեզը, որ Ամուլսարն ազդելու է Սեւանի եւ Ջերմուկի ջրերի վրա, այժմ էլ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ուրանը դարձնել նման մի «բոլոլա», որով հնարավոր կլինի շարունակել Ամուլսարի ծրագրի հետ կապված վախեր տարածել»:

Օրաթերթը «Լիդիան»-ի փոխնախագահին հիշեցրել է նաեւ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին թբիլիսահայերի հետ հանդիպմանն ասել էր, թե Ամուլսարի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ո՞ւմ է նկատի ունեցել փոխվարչապետը. հարցին Ա. Ստեփանյանը պատասխանել է. «Իրավապահները պետք է պատասխանեն այս հարցին, նույնիսկ, կարելի է ասել, հայտարարություն է հանցագործության մասին։ Մենք չունենք լիազորություն այդպիսի բացահայտումներ անելու:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ