25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դե՛ն գցեցեք պոռնկություն, պղծություն, հոռի կրքեր, չար ցանկություն և ագահություն, որ կռապաշտություն է

Ավետարանի պահանջ այսօրվա համար.
 
«Սպանեցե՛ք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները. դե՛ն գցեցեք պոռնկություն, պղծություն, հոռի կրքեր, չար ցանկություն և ագահություն, որ կռապաշտություն է։ Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրայ գալիս է Աստծու բարկությունը։ Այժմ դուք ևս թոթափեցէ՛ք այդ բոլորը՝ բարկություն, զայրույթ, չարություն, հայհոյություն եւ խեղկատակություն՝ ձեր բերաններից։ Մի՛ ստեք միմյանց. հանեցե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով եւ հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի»:
(Կողոս 5:8)
 
Այսօր շաբաթ է և մեր եկեղեցին հիշատակում է մի տոն, որը վերաբերվում Հին ու Նոր, Հայտնի և Անհայտ Սրբերին: Նրանց, որոնք իրենց կյանքով և նահատակությամբ փաստեցին իրենց հավատքը Քրիստոս Հիսուսի հանդեպ և հույսը` Նրա խոստման: Այդ պատճառով Պողոս Առաքյալը ասում է մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսքան մեծ բազմություն ունենք, հեռացնենք մեզնից հպարտությունը և ծանր մեղքերը:
 
Համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առջև: Իսկ մենք գիտենք, որ մրցասպարեզում հաղթանակը նրանն է, որը նախապես պատրաստվել է: Առաքյալը բացում է մեզ համար մի գաղտնիք, որով պիտի կարողանանք հաղթել չարի դեմ պատերազմում:
 
Ահա գաղտնիքը. «Նայենք Յիսուսին՝ հաւատի Զօրագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծոյ աթոռի աջ կողմում»:
 
Եբր.12:2
 
Մեր Տիրոջ համար ուրախությունը մեր փրկությունն էր, և Նա հանձն առավ խաչը այդ հաղթանակի համար: Մեզ էլ պատվիրեց, որ չվախենանք նրանցից, որոնք մեր մարմինը կսպանեն, և դրանից հետո ավել բան չեն կարող… Այլ Տիրոջն է ամեն իշխանություն: Այսօրվա Ավետարանի պատգամն ու պահանջն է, որպեսզի մենք դեն նետելով մեր մեղքերն ու հպարտությունը, մարդկանց առաջ խոստովանենք մեր Փրկչին` Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի նա էլ մեզ խոստովանի Աստծո Հրեշտակների առաջ:
 
Իսկ Տիրոջը ուրացողները կուրացվեն Աստծո Հրեշտակների առաջ, ասում է Տերը: Բարի օր բոլորիս, Տիրոջ զորությունը ունենալու և մեր մեղքերը դեն նետելու ակնկալիքով, Տիրոջը` մարդկանց առաջ խոստովանելու և Նրա խոսքով ապրելու պատրաստակամությամբ: Գթա, ողորմիր, և Շնորհիր մեզ, Տէր Հիսուս Քրիստոս:
 
Ծովիկ Դավթյան
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ