23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հպարտները» կհավատա՞ն Նիկոլի արցունքներին: Ավելի քան 55 մլն դոլար՝ նոր ինքնաթիռ գնելու համար

«Հպարտ» քաղաքացիների «հպարտ վարչապետին այլևս չի բավարարում նախկին իշխանությունների ժառանգությունը։ Պարզվում է «թալանչի» նախկինները ոչ այնքան հարմարավետ կառավարական առանձնատանն են բնակվել, ավելին, նրանցից շատերը ընդհանրապե հրաժարվել են այդ առաձնատներից, մաշված ինքնաթիռով եւ ավտոմեքենաներով են տեղաշարժվել: Հիմա էլ ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում ասել է  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի` մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ կատարած այցին:

 «Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ, ով օդաչու է: Նախ, որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաև այն հարցի հետ կապված, որ մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հայտարարել է  Աղաջանյանը:

Նկատենք, որ այս պահին վարչապետին սպասարկող ինքնաթիռը վատ վիճակում չէ,  այն գնվել է գործարանից և շահագործվել է ընդամենը տաս տարի։ Ինչպես որ բավական թարմ վիճակում էին կառավարական առանձնատները, որոնք վերանորոգվել էին մոտ 5 տարի առաջ, սակայն մոտ 2 մլն դոլար հատկացվեց դրանց հիմնանորոգման նպատակով: Ըստ մամուլի՝ վարչապետին սպասարկող Airbus A319 ինքնաթիռը ավիաընկերությունները շահագործում են 15 տարուց ավել և սա այն դեպքում, երբ ինքնաթիռը օրական նվազագույնը 10 հազար կիլոմետրից ավել թռիչք է իրականացնում։ 

Սպելուլյատիվ է Աղաջանյանի այն պնդումը, թե Փաշինյանին սպասարկող ինքաթիռը չի կարողանում տրանսատլանտյան թռիչքներ իրականացնել։ Օրերս «Հետք» պարբերականը փաստերով ապացուցեց, որ այս մոդելի իքնանթիռը կարող է նման թռիչք իրականացնել։ Եվ հետո վարչապետը և Հայաստանի որևէ ղեկավար տարին ընդհամենը մեկ անգամ են այցելում ԱՄՆ-ն և դժվար է պատկերացնել, որ մեկ անգամյա այցի համար պետությունը պետք է գնա նման ծախսերի։

Politik.am-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմում նախատեսում են սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար պետական միջոցներից ծախսել ավելի քան 55 մլն դոլար։ 

Այսպիսով, «թավշյա մսխումները» շարունակվում են «ժողովրդի» վարչապետի կողմից, ով տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից լացացնում էր տատիկ-պապիկների նիսյաների մասին ճառերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ