20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ցանցառապետության կյանքից. Հյուսիսային պողոտան եւ Քիմ Քարդաշյանը

Նախօրեին Ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել. թեման «թալանչիների» կողմից կառուցված Հյուսիսային պողոտան եւ դրանից տուժածները: Գործին իրազեկները և մասնակիցներից շատերը պնդում են, որ քննարկումը կազմակերպվել էր մեկ նպատակով՝ ուղղորդվող հակաքարոզչություն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հատուկ ընտրված ելույթներ, հատուկ ընտրված մարդիկ։ Մի խոսքով՝ վատ չէին կազմակերպել։

Քննարկման հաջորդ օրը, նրանք, ովքեր կազմակերպել էին քննարկումները, Քոչարյանի կողմից կառուցված Հյուսիսային պողոտա են տանում համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանին, որն էլ պողոտայի շենքերից մեկում շքեղ բնակարան է ձեռք բերում:
Լրագրողներն արդեն հրապարակել են այդ շքեղ բնակարանի լուսանկարները, որոնք տարածում են գտել նաեւ արտերկրի մամուլում:

Ցանցառապետությունում հենց այսպես էլ լինում է: Մի օր նրանք Հյուսիսային պողոտայի կառուցումը հրեշավոր ծրագիր են համարում, իսկ մյուս օրը Անգելա Մերկելին հրավիրում այնտեղ զբոսնելու, մի օր պողոտայի կառուցողների դեմ Ազգային ժողովում քննարկում են կազմակերպում, իսկ հաջորդ օրը այնտեղ հրավիրում մեգաաստղ Քիմին, որն էլ շքեղ բնակարան է գնում:

Քիմին ցույց տայիք այն խարխուլ ու կիսաքանդ տները, որոնց փոխարեն կառուցվեց Հյուսիսային պողոտան եւ հարցրեք, թե գոնե մեկ տուն այնտեղից կգնե՞ր՝ վխտացող առնետներով հիանալու համար:

Գեղամ Նազարյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ