13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Մենք մտնում ենք ցնցումային զարգացումների դաշտ, այսինքն՝ վերադառնում ենք նախորդ դարի 90–ականների «բեսպրեդելի» ժամանակներին

32654_andranik-tevanyan_M

««Թավշյա» հեղափոխության «մշակութային» կողմը և 90–ականների «բեսպրեդելը»

«Պաշտպանյալի քաղաքական շահերի սպասարկման համար ապօրինություններ գործողները պետք է իմանան, որ օգտագործվելուց հետո դեն են նետվելու կամ նույնիսկ ոչնչացվելու են նույն պաշտպանյալի կողմից այնպես, ինչպես, օրինակ, Հիտլերն օգտագործեց «SA»–ի գրոհային խմբերին ու հետո ոչնչացրեց։

Նույնն արեց մեկ այլ հեղափոխական։ Մաո Ցզեդունը։ Նա օգտագործեց երիտասարդներից բաղկացած խունվեյբիններին, ինչպես նաև ցզյաոֆաններին։ Սրանք Մաոյի «մշակութային հեղափոխության» պահապաններն էին։

Խունվեյբինները խուլիգանական բանդաներ էին, որոնք որոնք հարձակվում էին իշխանության տեսակետը չկիսողների գրասենյակների վրա և հաճախ նաև չինական միլիցիայի «չնկատող» հայացքի ներքո սպանություններ էին կազմակերպում՝ դա հիմնավորելով հակահեղափոխություն թույլ չտալու և «մշակութային հեղափոխությունը» կյանքի կոչելու ցանկությամբ։ Իրականում այդ խմբերը պարզապես Մաոյի իշխանությունն էին ամրապնդում։

Մաոն խունվեյբիններին ապօրինաբար օգտագործելուց հետո ոչնչացրեց՝ չինական բանակին հանելով իր երբեմնի զոմբիների դեմ։

Հիմա մեր տնաբույծ հեղափոխականն է խուլիգաններին ուղարկում ապօրինություններ անելու։ Դա երկու բան է նշանակում՝

1.պաշտպանյալն այլևս չունի աջակից զանգվածներ և ստիպված է հիմնվել տեղական «խունվեյբինների» վրա,

2.մենք մտնում ենք ցնցումային զարգացումների դաշտ, այսինքն՝ վերադառնում ենք նախորդ դարի 90–ականների «բեսպրեդելի» ժամանակներին։

Այս ամենից բխում է, որ Արցախի հարցով էլ կարող է կրկնվել նույն 90–ականների սցենարը։ Ամեն ինչի պետք է պատրաստ լինել»։

 

Անդրանիկ Թեւանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ