25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտինը համկարծակի եկավ Բաղրամյան 26-ի մուտքի մոտ: Կրեմլը կպատժի՞ Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

Հանրային լայն շրջանակներում քննարկման թեմա է դարձել Բաղրամյան 26-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմավորման արարողությունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բակում չի դիմավորել:

Ներկայացվող տեսանյութում հստակ երեւում է, որ Ռուսաստանի նախագահը սպասում է, որ իրեն պետք է դիմավորեն, ինչին հետեւում է հայկական կողմի պրոտոկոլի ներկայացուցչի Վլ. Պուտինին ուղղված ներս մտնելու ուղղորդումը: Ըստ որոշ վերլուծաբանների՝՝ Փաշինյանի այս արարքն առաջացրել է նախագահ Պուտինի «պրոտակոլի» զայրույթը, ինչն անհետևանք չի մնա:

Հանրության մի հատված գտնում է, որ վարչապետի քայլը ինքնիշխան Հայաստանի վկայությունն է, մյուս հատվածը սուր քննադատում է Փաշինյանին, նկատելով, որ սա ոչ ադեկվատ պահվածք է, որ ռեալպոլիտիկում նման չհաշվարկված քայլերը չեն ներվում, ինչի հատուցումը երկիրն ու ժողովուրդն է վճարում: 

Մյուսները Պուտինին չդմիավորելը համարում են վրացի լրագրողի Բաղրամյան 26 հասնելուն եւ Պուտինին հարցեր ուղղելուն, նույն Բաղրամյան 26-ում մի քանիսի հակառուսական ակցիային լրացնող յուրօրինակ հակապուտինյան հանրահավաք։ Մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է հյուրին, այն էլ՝ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրի ղեկավարին դիմավորել նստավայրի բակում։

«Իր անշնորհքությամբ գեղցի շուստրին, իբր, ատամ էր ցույց տալիս ՌԴ նախագահին, թե բա եթե դուք ինձ փչացնում եք Քոչարյանի ու մյուս հարցերի պահով, ես էլ այսպես կվարվեմ, բայց իրականում դա արարողակարգային խայտառակություն էր, որի գինը վճարելու են ՀՀ ինչպես «սև», այնպես էլ «սպիտակ» քաղաքացիները։ Քանզի գազի գնի առումով կա զրոյական, ավելի ճիշտ՝ բացասական արդյունք։ Այն թանկանալու է։ Մնացածը՝ «դուխով» միամիտների համար է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ