19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենսդիր մարմնի կողմից ՍԴ-ի վրա ճնշում չկա. Արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցմահ դատապարտյալներին, հույս հայտնեց, որ դատական պրակտիկան կփոխվի, և ցմահ դատապարտյալները կունենան հնարավորություն ազատ արձակվելու։

«Մենք մեր կողմից զբաղվում ենք ռեժիմների փոփոխության հարցով, կարելի է ասել, ավելի մեղմ վարչարարություն ենք որդեգրել այդ առումով, և որոշակի փոփոխություններ շարունակական են լինելու»,- ասաց Արդարադատության նախարարը։

Անդրադառնալով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի ձերբակալմանը, Ռուստամ Բադասյանն ասաց, դրա հետ կապված գիտի այնքան, որքան լրատվամիջոցները։

Հարցին՝ օրենսդիր մարմնի կողմից Սահմանադրական դատարանի վրա ճնշումներ տեսնո՞ւմ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ ճնշումներ չի տեսնում։

Անդրադառնալով որոշ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն, Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ երկու դատավորի մասով միջնորդություն ներկայացվել է իր լիազորությունները ստանձնելուց հետո։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կարծես թե ամենավատը դատական համակարգն է, ամենակոռումպացվածն է, այնտեղ ամենավատ մարդիկ են, և այլն։ Ես ուզում եմ ուղղակի ցրել այդ տպավորությունները, դատական համակարգն ունի նույնքան խնդիրներ, որքան ունեն այլ պետական մարմինները կամ կարող են ունենալ։ Որևէ տրամադրվածություն դատավորների նկատմամբ, որ մենք անպայման  կենտրոնանալու ենք, կամ մեր լիազորություններն ամբողջությամբ ուղղելու ենք, որպեսզի դատավորների նկատմամբ ինչ-որ պատժիչ ֆունկցիաներ իրականացնենք, ոչ չի լինելու նման բան։ Կարգապահական վարույթներ հարուցվելու են, և դրա արդյունքում միջնորդություն ներկայացվելու է ԲԴԽ, երբ մենք հստակ վստահ լինենք, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել կարգապահական խախտում, որի շեմը բավականին բարձր է դրված»,- եզրափակեց Ռ. Բադասյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ