28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բողոքում են, որ պարգեւավճարներ չեն ստանում . Փաստ

Без названия (1)

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում աշխատակիցներին տրվել են հերթական պարգեւավճարները:

Սակայն այս օրերին «Փաստ» թերթը մի քանի ահազանգ է ստացել, որ դրանց բաշխումը չի ընթացել օրենքով սահմանված կարգով, այն է՝ աշխատակիցների կատարողական ցուցանիշների հիմա վրա, այլ, ինչպես մեզ դիմողներ էին ասում, տրվել է կամայականորեն, «ըստ ճաշակի»:

Նախարարության առանձին ստորաբաժանումներ, այդ թվում՝ մի շարք ՊՈԱԿ-ներ ընդհանրապես չեն ստացել, ինչը հարուցել է բարեխիղճ աշխատակիցների զայրույթն ու վրդովմունքը:

Նախարարության ղեկավարությունը նույնիսկ չի բարեհաճել պարզաբանում կամ բացատրություն տալ` ինչ սկզբունքներով եւ մոտեցումներով են բաշխվել պարգեւավճարները: Ի դեպ, մեր զրուցակիցները նշում էին, որ «կատարողական» պահանջել են բոլորից:

Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել ենք հետեւյալ պատասխանը. 

«Տեղեկատվությունը, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում եւ դրա ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում պարգեւավճարները տրամադրվում են կամայականորեն եւ կարգի խախտմամբ, չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով պարգեւատրման ֆոնդից պարգեւավճարները տրամադրվում են բացառապես ՀՀ կառավարության՝ 20.10.2011թ. ընդունված 1510-Ն որոշմամբ սահմանված կարգով: Իսկ «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով պարգեւատրումն իրականացվում է տվյալ պաշտոնում նշանակման իրավասություն ունեցող անձի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում տվյալ աշխատողի կատարած աշխատանքի ծավալը, բարդությունը եւ արդյունավետությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին, ապա, համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, գործադիր մարմինը (ՊՈԱԿ-ի տնօրենը) կանոնադրությամբ սահմանված կարգով ինքնուրույն է տնօրինում կազմակերպության գույքն ու միջոցները, այդ թվում՝ ֆինանսական: ՊՈԱԿ-ներում պարգեւավճարները տրամադրվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ