18 Փետրվարի, Երեքշաբթի, 2020
KFC

«Իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռքբերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս». Արտակ Զաքարյան

artak

ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա ունենք ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Սա նշանակում է, որ համակարգերը սպասում են Էդմոն Մարուքյանի օրենքին, որից հետո կիրականացվի քաղաքական նշանակումներ: Դա արվելու է մեկ նպատակով. պետական երկու կարևոր համակարգերը ծառայելու են բացառապես քաղաքական նպատակահարմարությանը:

Նախկինում ուժային երկու կառույցները դուրս էին բերվել ներքաղաքական խաղերից և դա համարվում էր Հայաստանում իրականացված ժողովրդավարական ռեֆորմների կարևոր ձեռքբերումներից մեկը: Գործող իշխանությունները, իրենց նեղ խմբային շահերից ելնելով, իմաստազրկում են ռեֆորմը: ժողովրդավարության կեղծ սոուսով փողոցից իշխանություն մագլցած երիտասարդները, իշխանությանն առընթեր ընդդիմության՝ ի դեմս ԼՀԿ-ի ձեռքերով, իշխանությունը պահելու և երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում:

Իսկ ամենազավեշտալին այն է, որ իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռքբերած  «ֆրակցիան»  այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս: Ինչպես ասում են՝ կարդացեք ֆորմալ հիմնավորումը և ցավակցեք մեր քաղաքական համակարգին:

Մեջբերեմ օրենքի նախագծից….. «Փաստորեն այս կարևոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է»…..

Այսինքն, մարդկային լեզվով ասած, եթե մյուս պետական պաշտոններում կարելի է նշանակել ում պատահի, ապա ինչո՞ւ այս երկու պաշտոններում չի կարելի: Finita la commedia.

Հ.Գ. Հուսով եմ, որ այս տրամաբանությունը մի օր էլ չի կիրառվի ԶՈՒ ԳՇ պաշտոնների նկատմամբ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ