09 Ապրիլի, Հինգշաբթի, 2020
KFC

«Ամուլսար՝ միայն սար», «Լիդիան» հեռացիր». գործադուլ եւ դասադուլ

Վաղ առավոտից Ջերմուկի, Գնդեվազի ու հարակից այլ համայնքների բնակիչները գործադուլ են հայտարարել՝ հանուն Ամուլսարի։

Ամուլսարի շահագործման դեմ պայքարին միացել են նաև աշակերտները, ովքեր դասադուլ են հայտարարել։ «Ամուլսար՝ միայն սար», «Լիդիան» հեռացիր» վանկարկումներով աշակերտները դուրս են եկել փողոց:

Ջերմուկի բնակիչներից մեկը հայտարարեց, թե եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակի հայտարարել, որ հանքը պետք է շարունակի աշխատել, ապա անձամբ կազմակերպելու է, որ բոլոր ջերմուկցիները Հայաստանի Հանրապետությանը դատի տան միջազգային ատյաններում։

Ամուլսարի շահագործման դեմ պայքարին միացել են նաև խանութների սեփականատերերը։

«Եթե Ամուլսարը պիտի բացվի, էդ խանութներն ո՞ւմ են պետք, ժողովուրդն ի՞նչ պիտի անի այստեղ, չգիտենք՝ ուր ենք գնալու», – ասաց խանութի սեփականատերը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ