14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

«Մարտի 1-ի ձեր սարքած ջարդը, անկարգությունները, թալանը սարքում եք հերոսություն, կաշառում եք». թեժ իրավիճակ կառավարության մոտ /տեսանյութ/

Կառավարության շենքի մոտ են հավաքվել Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ։

Ցավակցելով 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ զոհված զինծառայողների մայրերը հիշեցնում են, որ Կառավարությունը Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին 30 մլն դրամ է հատկացրել, մինչդեռ իրենք ստիպված են Կառավարությանը հիշեցնել, որ կա զոհվածների 5646 ընտանիք, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում։

«Ինչո՞ւ փողոցային բանավեճի, աթոռակռվի ժամանակ զոհվածների ընտանիքներին տրամադրում են 30 մլն դրամ, իսկ Արցախյան շարժման օրվանից մինչև օրս զոհվածների ընտանիքներին՝ անտեսում։ Հասկանում եմ, որ ժողովրդի աշխատող հատվածը 1000 դրամ փոխանցում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, պետք է հիմնադրամի դրույթներն այնպես փոխեին, որ բոլորին գումար հատկացվեր։ Մամուլի ասուլիսին վարչապետը հայտարարեց, որ ունենք 602.000 աշխատող, եթե նրանցից յուրաքանչյուրն ամսական 1000 դրամ փոխանցում է հիմնադրամին, ապա հիմնադրամի գումարը պետք է ավելանա։ Կառավարությունից պահանջում ենք, որպեսզի հավասարության սանդղակով զոհվածների ընտանիքներին նույնպես գումար հատկացնեն։ Վարչապետն ասում է, որ փողի խնդիր չունենք, այսքան ժամանակ որևէ Կառավարություն չի հայտարարել, որ փողի խնդիր չունենք, ուստի ակնկալում ենք, որ մեր զոհվածների ընտանիքներին նույնպես կտան 30 մլն դրամ»,- ընդգծում է Մարգարիտա Խաչատրյանը։

Մայրերը սպառնում են, որ եթե Կառավարությունն իրենց դիմումին հստակ պատասխան չտա, ապա հացադուլ և գործադուլ են սկսելու: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ