26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Իսկ ինչո՞ւ է տիկինը կոչ անում «չբռնաբարել լրագրությունը» ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի խմբագիր աշխատող կինը կոչ է արել՝ «մի բռնաբարեք լրագրությունը» եւ առիթն այն է, որ փորձագիտական կազմակերպությունը տեղեկացրել է, թե Աննայի մասին չկա դրական ոչ մի հոդված, բոլորը բացասական են։

Հիմա, հարց՝ ո՞վ է ասում եւ ի՞նչ է ասում, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մոնիտորինգի արդյունքն է, որը բուն լրագրության հետ կապ ունի այնքանով-որքանով, այս կազմակերպությունը պարզապես դիտարկել է մամուլը եւ տվել իր կարծիքը, իսկ ինչո՞ւ է տիկինը կոչ անում «չբռնաբարել լրագրությունը» եւ ո՞ւմ է ուղղում իր կոչը, նրանց, որ Աննայի մասին դրական բաներ չեն գրե՞լ, թե նրանց, որ բացասական բաներ են գրել․․․․Առհասարակ՝ ով է ասողը, մարդ, ով իր ու ամուսնու սեփական լրատվամիջոցում հենց այդ բանն անելով աշխատել եւ աշխատում է՝«լրագրությունը բռնաբարելով» ․․․․

Օֆ աման, յեսիմ վիճակները գնալով շատանում են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ