15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

«Էս ինչ մունաթ-զունաթ է», «պինցետով ունքերը քաշած մատաղ արած ոչխար» … խորհրդարանական քննարկումներ

արա5

Ազգային ժողովը քննարկում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ նախագիծը, որ ներկայացրել են ԲՀԿ-ական պատգամավորները: Առաջարկվում է օրենսդրորեն խստացնել պատիժը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Քննարկման ընթացքում կրքերը թեժացան: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված դիմեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին. «Չհասկացա, էս ինչ մունաթ-զունաթ էր: Ես անկեղծ մտահոգություն եմ տեսնում: Մարդիկ ուզում են հնարավորինս լավ կարգավորող օրենք լինի, որպեսզի բացեր չմնան»:

Միրզոյանի խոսքերով, ինքը որևէ «ձեռառնոցի» չի տեսել, մարդիկ լուրջ հարցեր են տվել. «Էս ինչ բան ա, կանխավարկած ա` ծաղր տեսնելու: Մի տեսակ մուննաթ եք գալիս: Բոլորն էլ կարող են այդպես խոսել: Երբեմն մուննաթը կարող է լինել տեղին, բայց այս դեպքում այդպես չէ»:

ԲՀԿ-ականներին դուր չէր եկել «Իմ քայլի» պատգամավորների արձագանքը օրենքին:  նախագծի ԲՀԿ-ականների կարծիքով, որոշ իմքայլականներ անլուրջ վերաբերմունք ցուցաբերեցին` լուրջ հարցը վերածելով «հա-հա, հի-հի»-ների:

«Հիմա սկզբում ասում եք հումոր չեմ ուզում անեմ, հետո ամբողջ հարցադրումը հումորի ու սատիրայի ժանր է։ Շեղվել ենք նախագծի նպատակից, ինչ-որ աննախադեպ ակտիվություն է նկատվում։ Ասում եք օբյեկտիվ կողմի բոլոր դրսեւորումները նկարագրված չեն, ստեղ մեկը կա՞ որ կարող է Քրեական օրենսգրքում այդպիսի դիսպոզիցիա ցույց տա, որ օբյեկտիվ կողմի բոլոր դրսեւորումները նկարագրված են։ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է առանձին դաժանությամբ սպանության հանցակազմը, որեւէ կերպ չի կոնկրետացնում այդ առանձին դաժանությունը ո՞րն է։ Ոմանք էս ի՞նչ նոր հեղաշրջում են ուզում անել իրավագիտության մեջ։ Զուտ օրինակի համար, պարո՛ն Միրզոյան, որ ասում եք՝ մեկի նախասիրությունն է (կատու տանջել), իհարկե կարելի է անվերջ էդպես օրինակներ բերել, բայց էստեղ պետք է մի բան նկատի ունենալ, որ այստեղ սուբյեկտիվ կողմն է կարեւոր, ինչին է ուղղված նրա դիտավորությունը, հա եթե մեկը ուզում է մատաղ անի, ասում է՝ ես ուզում եմ ոչխարի ունքերը պինցետով քաշեմ, նոր մատաղ անեմ, բնական է՝ ստեղ արդեն մատաղը չի կարեւորվում, արդեն նրա դաժանությունն է ակնհայտ»,-վրդովվեց Գեւորգ Պետրոսյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ