16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատարան բերվեց Ռոբերտ Քոչարյանը: Քննվում է Քոչարյանի եւ մյուսների գործը /Ուղիղ/

Այսօր՝ ժամը 13:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական առաջին նիստը:

Այս պահին դատարանի մոտ ակցիա են անում, ինչպես երկրորդ նախագահի կողմնակիցները, այնպես էլ նրա դեմ պայքարողները:  Դատարանի մոտ է նաև Լևոն Քոչարյանը, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, Մարտի 1-ի զոհերի հարազատները և այլոք:

Քիչ առաջ դատարան ժամանեցին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը և Սեյրան Օհանյանը:

Քիչ առաջ նիստերի դահլիճ բերվեց նաև երկրորդ նախագահը:

Դատարանն ամենայն հավանականությամբ քննելու է Քոչարյանի խափանման միջոցի հարցը, ինչն օրակարգային դարձավ ՍԴ որոշումից հետո:

Ուղիղ միացումը՝ PARA TV

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ