04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հոգեբույժը միգուցե փորձի կանխել հիվանդագին վիճակիդ խորացումը. փաստաբանը՝ Փաշինյանին

 Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հանրագրում Հայաստանին նվիրված բանաստեղծություն է հրապարակել, որի հեղինակը հավանաբար ինքն է: Մեկնաբանություններում փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որ Ամուլսարի հետ կապված, սուր քննադատության է ենթարկում վարչապետին, նշել է.

«Նիկոլ ջան, պոեզիայի ժամանակ էլ ունես փաստորեն։ Բայց պոեզիան էլ հոգեկան վիճակի ցուցիչ է։ Ոնց հասկանում եմ՝ ծանր դրության մեջ ես։ Եթե այդպես է, դիմի ժողովրդիդ, բոլոր խնդիրներդ կլուծի։ Իսկ եթե ժողովրդին դիտարկում ես զուտ որպես մանիպուլյացիաներիդ օբյեկտ, ապա վիճակդ իրոք կրիտիկական է ու ոչինչ քեզ չի փրկի։ Հոգեբույժը միգուցե փորձի կանխել հիվանդագին վիճակիդ խորացումը։ Թե չէ այլ բացատրություն չունի Հայաստանը ոչնչացնելու հարցում համառությունդ ու Հայաստանին ձոներ նվիրելը»:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ