16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ստեփանակերտը նոր քաղաքապետ ունի

Без названия

Ըստ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժովի՝ նախնական տվյալներով՝ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում 7787 ձայնով հաղթել է Դավիթ Սարգսյանը։

Քաղաքապետի թեկնածուները հինգն էին՝ Արեգ Ավագյանը, որը ստացելէ 3125 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2108 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3059 ձայն, Գրիգորի Սահակյանը՝ 4765 ձայն։

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

Նշենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում դրանք:

Հիշեցնենք, որ  Արցախում կայացել են ՏԻՄ ընտրություններ։

Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ