02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե նախարարը իրեն նման արտահայտություն է թույլ տվել` իրավունք չունի նախարարի պաշտոնը զբաղեցնել. հերոսի մայր

«Ես խորապես մեծ ցավ եմ ապրում, որ մեր պետական այրերը նման կերպ են հերիք չի մտածում, մի հատ էլ արտահայտվում` մեր քառօրյաի մասնակից, հաշմանդամ տղաների մասին: Ո՞նց կարող է նախարարը նման կերպ արտահայտվել մեր տղաների մասին, նման նախարարը իրավունք չունի իր պաշտոնին մնալու եւ առողջապահության ոլորտ ղեկավարել»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արմեն Մուրադյանի գրառմանը, առ այն, որ Արսեն Թորոսյանը՝ զինհաշմանդամների և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կառուցելու մասին ասել . «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»,ասաց հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, հավելելով.

-Ով ուզում է լինի, ինչ բարձրաստիճան պաշտոնյա ուզում է լինի իրավունք չունեն չհարգելու զոհված եւ հաշմանդամ դարձած մեր հերոս տղաներին: Այսօր, որ մենք պետություն ունենք այդ տղաների շնորհիվ է նաեւ: Նորից եմ ասում, եթե նախարարը իրեն նման արտահայտություն է թույլ տվել` իրավունք չունի նախարարի պաշտոնը զբաղեցնել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ