26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նման առողջապահության նախարար Հայաստանին պետք չի, ով ատում է եկեղեցին, կայացած բժիշկներին, ստում է բոլորին»

Բժշկությունը բարդ ոլորտ է, դրա համար պարոն նախարարը կարողանում է մանյովրել և կառավարության անդամներին ներկայացնել այնպիսի իրականություն, ինչպիսին ինքն է ներկայացնում։ Մարդիկ և կառավարությունը տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց մանկական ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը՝ խոսելով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին և նշելով, որ այս ամենը կցանկանար նախարարի դեմքին նայելով ասել․ «Ուղղակի չկարողացավ դիմանալ»։

Թամամյանը նշեց, որ այս տարվա փետրվար ամսին Հայաստանում տեղի է ունեցել խոշորագույն մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսը, որին մասնակցում էին 40 երկրներ․ «Նման կոնգրես Հայաստանում դեռևս չէր եղել։ Դրան զուգահեռ նաև եղավ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի կազմավորումը՝ ի հաշիվ այլ բոլոր կենտրոնների միավորման։ Ո՛չ նախարարը, ո՛չ նախարարության որևէ աշխատակից ներկա չի եղել այդ միջոցառմանը։ Բացի նրանից, որ նա չեկավ, նաև նրա օգնականները մի քանի անգամ ճշտեցին՝ եթե ներկա է լինելու Բժշկական համալսարանի ռեկտորը և տերտերներ, ինքը չի գա։

Լավ, հասկանում ենք, որ դուք ատում եք ռեկտորին և Հայաստանում կայացած բոլոր բժիշկներին, բայց դուք ատում եք նաև մեր հայկական եկեղեցի՞ն։ Դա իր իավունքն է հավատալ կամ չհավատալ, բայց նման պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը չի կարող բացահայտ նման վերաբերմունք և նման արտահայտություններ անել մեր եկեղեցու հանդեպ»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ