19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դժգոհության նոր ալիք՝ դատավորների շրջանում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Դատա­վորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ: 

Ըստ դատավորների՝ այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ և այդ հանձնաժողովում, և ԲԴԽ-ում (որը պետք է զբաղվի դատավորներին կարգապահա­կան վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ